Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը «հեղափոխություն կանի» աշնանը

Րաֆֆի Հովհաննիսյանը «հեղափոխություն կանի» աշնանը
29.05.2013 | 18:15

Ի պատասխան galatv.am-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում «Բարևի» հեղափոխությունը, Հովսեփ Խուրշուդյանը ասել է. «Հեղափոխությունը մարդկանց մտքերում է… Դա տևական պրոցես է լինելու, մեկ օրվա միջոցառում չէ և դա արդեն սկսել է իրականանալ փետրվարի 18-ից, երբ ժողովուրդն իր քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին»: Ասվել է նաև, թե իրենց դադար է անհրաժեշտ` վերաիմաստավորելու համար ստեղծված իրավիճակը, նախորդ քայլերն ու պլանավորելու առաջիկա քայլերը, ամռան երեք ամիսներն օգտագործելու են տարածքային ստորաբաժանումները ուժեղացնելու և «Նոր Հայաստան» շարժման կառույցները ձևավորելու համար, որպեսզի, եթե աշնան մոտ գործընթացները թեժանան, իրենք արդեն «ի զեն» լինեն մասնակցելու այդ գործընթացներին:
Տրամաբանական է, որ ընտրություններին մասնակցելուց հետո ցանկացած քաղաքական ուժ ջլատված ուժերը վերականգնելու կարիք է զգում, բայց անհասկանալի, թե այդ ինչ աշնանային զարգացումների մասին է ակնարկում Հովսեփ Խուրշուդյանը, որին միանալու է «Նոր Հայաստանը»: Այս պահին քաղաքական դաշտում ակտիվություն է ցուցաբերում միայն Նախախորհրդարան կառույցը, հայտնի չէ, թե ինչ հանգրվանի կհասնի շփումը հասարակության հետ, բայց փաստ է, որ նախախորհրդարանականներն այս պայքարում այսօր մենակ են: Եթե Խուրշուդյանը նկատի է ունեցել, որ ամռան ամիսներին Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհների աշխատանքի շնորհիվ ժողովրդի մոտ հեղափոխական տրամադրությունները, այսպես ասած, տաք կմնան, ու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն էլ հարմար պահի հրապարակ դուրս կգա, ապա այս ուժին առնվազն կարելի է մաղթել, որ պահը գոնե այս անգամ բաց չթողնի:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ